Tert.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանության է արժանացրել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման  երրորդ գծի կառուցման համար ապրանքները  ներմուծման մաքսային տուրքերից  ազատելու մասին որոշման նախագիծը:
 
Ինչպես տեղեկանում ենք ԵՏՀ մամլո հաղորդագրությունից` մարտի 15-ին ԵՏՀ Կոլեգիան հաստատել է ԵՏՀ խորհրդի նախագիծը Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման  երրորդ գծի կառուցման համար Հայաստան ներմուծվող սարքավորումների և բաղադրամասերի  մաքսատուրքերը չեղարկելու մասին:

Որոշման նախագծի համաձայն` սակագնային զեղչեր ստանալու համար ներկրողը Հայաստանի Հանրապետության մաքսային իշխանություններին պետք է ներկայացնի ներկրվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը:
 
Տվյալ միջոցառումն ուղղված է  Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման  երրորդ գծի կառուցման գործով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորվածությունների կատարմանը: 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել