Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրիմ168.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Տուզլա կղզի, որտեղ ընթանում Է Կերչի կամրջի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարը օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի եւ Սեւաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Խորհրդակցությունից առաջ Պուտինն ուղղաթիռից կդիտի շինարարական հրապարակը, կշփվի աշխատողների հետ, ինչպես նաեւ կծանոթանա շինարարական աշխատանքների ընթացքին:

Սկսած 2000-ական թվականներից, Ռուսաստանը քանիցս այդ նախագիծը քննարկել է ՈՒկրաինայի իշխանությունների հետ: 2014 թվականի մարտին ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո այն առանձնակի հրատապություն ստացավ երկրի մնացած տարածքի հետ թերակղզու անարգել տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու անհրաժեշտության կապակցությամբ՝ Ուկրաինայի տարածքի շրջանցմամբ:

Ներկայում Ղրիմի տարածաշրջանը ՌԴ-ի մնացած մասի հետ կապում է ավիացիոն եւ լաստանավային հաղորդակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել