Մարտի 18-ին Թուրքիայի ոստիկանությունը և անվտանգության ուժերը հանդես են եկել հայտարարությամբ՝ դիմելով Հաքքարի նահաանգի Յուքսեքովա քաղաքի բնակչությանը: Հայտարարությունը տարածվել է շրջիկ զրահապատ մեքենանաերով: Հայտարարության մեջ ասվում է, որ Յուքսեքովայում հնարավոր է մոտակա ժամերին սկսվի ռազմական գործողություններ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների: Այն քաղաքացիները ովքեր ցանկանում են լքել քաղաքը կարող են զանգահարել 155 ոստիկանության արտակարգ իրավիճակների թեժ գիծ և ոստիկանությունը կապահովի անվտանգ տարահանումները:Հիշեցնեմ, որ Յուքսեքովան մարտի 13-ից գտնվում է պարետային ժամ ռեժիմում, իսկ այսօր գիշեր ենթարկվել էր հրթիռակոծության:
Նույնաբովանդակ հայտարարություն է տարածվել նաև Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում: Այստեղ նույնպես հորդորել են քաղաքացիներին լքել քաղաքը անվտանգության ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Այսօր առավոտյան Թուրքիայի բանակն անցել է հարձակման Յուքսեքովայի տարածաշրջանի Օրման, Քիշլա, Քանիհեըդեր, Չումհուրիյեթ և Գունգոր բնակավայրերի ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/187141108332505
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



