Հասունացել է ոչ թե Մինսկի խմբի համանախագահության կազմի փոփոխության, այլ բանակցային գործընթացի բովանդակային վերանայման և նոր գաղափարների, անգամ կարգավորման նոր հայեցակարգի գործարկման անհրաժեշտությունը, ինչն, ըստ էության, հետևանքն է այն բանի, որ տևական, կայուն խաղաղության հաստատման իրական նախադրյալներն այդպես էլ չհաջողվեց ստեղծել: Մադրիդյան սկզբունքները պետք է փոխարինվեն իրապես արդյունավետ՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ թարմ բանակցային օրակարգով, որը կբացառի կողմերի շահերի և իրավունքների թերընկալման վկայությունը հանդիսացող միջնորդների կողմից առ այսօր կիրառվող ասիմետրիկ մոտեցումը: Հայաստանի իշխանությունների ռազմավարական նպատակը պետք է լինի երկրի զարգացման և պաշտպանունակության ապահովման խնդիրը, իսկ այդ խնդրի կարևորագույն բաղադրյալն այն է, որ ոչ մեկին չպետք է թույլ տրվի, մեր կենսական շահերը անտեսելու և ոտնահարելու միջոցով անխափան առաջ մղել սեփական շահերը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/735950913207269
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



