839919ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել էր, որ Սիրիայի և Իրաքի տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործողությունները եզդիների, քրիստոնյաների և շիա մուսուլմանների դեմ ցեղասպանություն է:

Պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Քերին անդրադարձ է կատարել նաև Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի կողմից ոչնչացված մշակութային ժառանգությանը:

«Մենք գիտենք, որ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում համակարգված ջանքեր են գործադրվում ոչնչացնելու հինավուրց համայնքների մշակութային ժառանգությունը. ոչնչացվում են հայկական, Սիրիայի ուղղափառների և հռոմեական կաթոլիկ եկեղեցիներ, պայթեցվում են վանքեր և մարգարեների շիրիմներ, սրբապղծվում են գերեզմանոցներ, իսկ Պալմիրայում գլխատվել է 83-ամյա գիտնականը, ով իր ողջ կյանքը նվիրել է հնությունների պաշտպանությանը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: Քերիի խոսքով` ԴԱԻՇ-ն ատելություն է տարածում եզդիների նկատմամբ` վերջիններիս բնորոշելով որպես «հեթանոսներ, սատանայապաշտներ», իսկ քրիստոնյաներին սպառնում է ոչնչացնել Հռոմը, քրիստոնեական խաչերը և ստրկացնել կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել