ՀՀ-ում գործում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ ընտանիքներին տրամադրել հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկեր:
Գործադիր մարմնի որոշմամբ այս ծրագրում տեղի են ունեցել փոփոխություններ: Ծրագրի «թարմացման» նպատակը շահառուների ընդլայնումն է:
Այդ նպատակով բարձրացել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ ամուսինների գումարային տարիքը ներկայիս 60 տարեկանից հասցնելով
65-ի:
Բացի դրանից, բարձրացվել է ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը: Դա նշանակում է, որ երիտասարդ ընտանիքները նախկին առավելագույն արժեք ունեցող 16 մլն դրամանոց բնակարանի փոխարեն կարող են գնել մինչև 25 մլն դրամ արժողությամբ բնակարան:
Փաստացի դա հնարավորություն կտա կատարել ընտրություն ավելի մեծ առաջարկների միջև: