«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է Թալինի քաղաքապետի ընտրություններում, որպեսզի իր հովանավորյալ, անցած անգամ իր աջակցությամբ ընտրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը վերընտրվի։ Նկատի ունենալով, որ մարզը հանձնվել է դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին, Սահակյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՅԴ դիրքերը չամրապնդվեն։ «Այո, պաշտպանում եմ Սարգիս Արամյանին, որը ՀՀԿ-ի թեկնածուն է»,– չհերքեց Սահակյանը։ Իսկ ՀՅԴ-ական մարզպետը կօգտագործի՞ վարչական լծակները, ՀՅԴ-ն էլ թեկնածու ունի։ «Հարցրեք իրեն»։ Գյոզալյանի կադրային ջարդի մասին էլ ասաց. «Չկա նման բան, Կարենի դիմումն էլ ես եմ ստորագրել»։ Խոսքն իր օգնական Կարեն Տոնոյանի մասին է»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել