Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դեռևս չի պատասխանել Արցախի Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկին՝ Սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, իրենք ստացել են ԼՂ ԱԺ բոլոր խմբակցությունների և արտախորհրդարանական ուժերի առաջարկը՝ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: «Թերևս կարգադրություն, հրամանագիր այս պահին ստորագրված չէ»,- նշեց Դ. Բաբայանը:
ԼՂ նախագահի խոսնակը դժվարացավ պատասխանել՝ ինչպիսի՞ն կլինի Բակո Սահակյանի պատասխանը, և ե՞րբ այն կլինի:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/18/bako/1965927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



