Ուշագրավ քաղաքական կոմբենացիա է իրականացնում Նիկոլ Փաշինյանը։ Նրա հնարամտությունն ակնածանք է առաջացնում, որովհետև քաղաքական многоходовка կարողացավ կազմակերպի, որի արդյունքում ՀԱԿ-ի Զուրաբյանական թևը ծուղակում հայտնվեց։
Ինչպես գիտեք, Փաշինյանը բաց նամակով դիմել էր ՀԱԿ-ին, խնդրելով Հրազդանի գալիք ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի ՀԱԿ-ին հասանելիք մանդատները զիջել Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին, ովքեր պետք է փորձեն հնարավոր դարձնել ՔՊ-ի թեկնածու Սասուն Միքայելյանի հաղթանակն ընտրություններում։
Նիկոլը հաստատ գիտեր ինչ էր անում ու ինչպես էր անում։ Նրա նամակին ի պատասխան հետևեց Կոնգրեսսի հայտարարությունը, թե դա խմբակցության նիստում որոշվելիք հարց է ու Նիկոլը պետք է դիմեր դրան և եթե կարողանար ստանալ խմբակցության 7 պատգամավորներից 4-ի աջակցությունը, ապա այդպես էլ կանեին, սակայն քանի որ չի դիմել՝ չեն անի։ Վերջում էլ հավելել էին, որ ՀԱԿ-ն ունի մարդկային ռեզերվեներ, ովքեր ի զորու են հավուր պատշաճի կատարել իրենց պարտականությունները ընտրական հանձնաժողովներում։
Հիմա տեսեք, թե ինչ էր իրականում Արել Նիկոլը և ինչու եմ ասում, որ Զուրաբյանը թակարդն ընկավ։ Նիկոլի համար այդ հանձնաժողովի տեղերը սկզբունքային նշանակություն չունեն, ինչպես չունեն նաև Հրազդանի ՏԻՄ ընտրությունները։ Նիկոլը հիմա արդեն ակտիվորեն գործում է արդեն գալիք խորհրդարրանական ընտրությունների քարոզչական համատեքստում ու նրա համար պետք է մեծացնել իր ընտրազանգվածը։ Քանի որ Նիկոլը հասկանում է, որ իր պլան մաքսիմում 5-7 տոկոս քվե ստանալն է, ապա նրան պետք է նաև իր կողմը քաշել ՀԱԿ-ի էլեկտորատին, դրա համար էլ այս կերպ հրապարակայնորեն փչացնում է նրանց՝ ցույց տալով, որ զուրաբյանականները ինքնասիրահարված ու հաշվենկատ կերպարներ են, ովքեր միայն դեկլարացնում են, որ ընդդիմադիր են, մինչդեռ երբ բանը հասնում է իրական ըննդիմությանն ու իշխանությունների դեմ կոնսոլիդացվելուն, քյասիբացած ՀԱԿ-ը չի ուզում անգամ հանձնաժողովի տեղերով կիսվել, առավել ևս, որ արդեն հարուստ փորձ ունի դրանք ընտրությունների ժամանակ վաճառելու հարցում։