«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Թալինում կենացները քաղցրանում են, ՀՀԿ-ի կողմից կրկին առաջադրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը երեկվա դրությամբ թեպետ մեկ մրցակից ուներ, ի դեմս «Հայկական վերածննդի» կողմից առաջադրված Գուրգեն Գրիգորյանի, սակայն Դաշնակցությունը նույնպես քննարկում էր թեկնածու առաջադրելու հարցը։ Մանավանդ որ հաղթանակի համար բոլոր «նպաստավոր» պայմանները կան, և Արագածոտնի մարզպետը դաշնակցական Գաբրիել Գյոզալյանն է։

Իսկ Գուրգեն Գրիգորյանը 1996–2002թթ. երկու անգամ Թալինի քաղաքապետ է առաջադրվել, բայց պարտվել է այն ժամանակ անկուսակցական, ներկայումս ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին։ Թեպետ Գրիգորյանին օգնում էր Թալինից այն ժամանակ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը։ Ի դեպ, Գուրգեն Գրիգորյանը Թալինի ՀՀԿ կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանի հորեղբորորդին է։ Մենք տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդը» պատրաստվում է թեկնածուներ առաջադրել նաև այլ համայնքներում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել