Թբիլիսին առավելագույնս ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրների լուծմանը, սակայն կպնդի իր ազգային շահերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական Թենգիզ Փխալաձեն, գրում է RIA Novosti-ն:

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը չորեքշաբթի օրը Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեի հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների կողմից հակառուսական հռետորաբանության աճ է նկատվում:

«Վրաստանը հենց ձգտում է քաղաքակիրթ հարաբերությունների և առավելագույն ուժեր գործադրում ցանկացած սուր հարց բանակցություններով լուծելու համար»,- ասել է Փխալաձեն:

Սակայն նա նշել է, որ Թբիլիսիի ռացիոնալ և կառուցողական մոտեցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ Վրաստանը կհրաժարվի իր ազգային շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել