Թուրքիայի հարավ-արևելյան և արևելյան նահանգներում, մասնավորապես Էլազիղ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Կահրամանմարաշ և Բաթման նահանգներում , ձերբակալվել են 320 մարդ, ովքեր կասկածվում են PKK-ի հետ կապ ունենալու մեջ: Ձերբակալություններ են իրականցվել նաև Բուրսա արևմտյան նահանգում: Ձերբակալվել են Հայրենական հեղափոխական երիտասարդական շարժման (YDG-H ), որը համարվում է PKK-ի երիտասարդական թևը և Քրդստանի համայնքների միության (KCK) 41 անդամներ: Արևմտյան մեկ այլ նահանգում՝ Մենիսայում, ձերբակալվել են PKK -ի հետ կապ ունեցող KCK-ի տաս անդամ: Ինչպես նաև ձերբակալվել է Ժողովրդա - դեմոկրատական կուսակցության (HDP) նահանգային համանախագահներ Հաթիչե Ասլանը և Սայիթ Այչին: Արևելյան Էրզրում նահանգում ձերբակալվել են Դեմոկրատական ռեգիոնների կուսակցության (DBP) երկու անդամ: Նշեմ, որ այս կուսակցությունը ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում:
Նշեմ նաև, որ ձերբակալվել է Անկարայում պայթուն իրականացրած Սեհիր Դեմիրի փաստաբանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել