Արդեն երկու օր է ինչ բուռն քննարկվում է Սիրիայից ռուսական զորքերի մասնակի դուրս բերումը: Ոմանք քննադատում են Ռուսաստանի այս քայլը, ոմանք պաշտպանում, բայց դեռևս չեմ հանդիպել այնպիսի կարծիքի, որին ես ավելի հակված եմ։
Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը Սիրիայից մեկ փամփուշտ անգամ կհանի: Սա պարզապես հայտարարություն էր որոշակի երկրների կոզրը կոտրելու համար: Իսկ ո՞վ է վերահսկում այդ դուրս բերումը, ո՞վ է հաշվում ու տուն ճանապարհում ռուս զինվորներին, ո՞վ է ընդունման ակտերով հաշվում ու դուրս գրում ռազմական տեխնիկան ու ռազմամթերքը:
Ես այս տեսակ հայտարարությունների բազմիցս հանդիպել եմ Թուրքիայի ռազմական ղեկավարության կողմից, ովքեր պարբերաբար հայտարարում էին, որ թուրքական կործանիչները մտան Իրաք, որ Թուրքիան Իրաք զորք մտցրեց և հանեց, սակայն իրականում նման բան չկար: Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանը ոչ միայն նվազեցնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, այլ ավելի է մեծացնում այն, և սա խայծ է, որը պետք է Թուրքիան կուլ տա՝ հարձակվելով արդեն իբրև թե անպաշտպան Սիրաիայի վրա, իսկ հարձակվելուց հետո ռուսական բանակը Սիրիական բանակի անվան տակ հակահարված կտա , որն էլ քրդական հարցի համար կլինի որոշիչ և բեկումնային ի օգուտ քրդերի: Ռուսաստանին պետք է Սիրիա առանց Թուրքիայի հետ սահմանի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել