Tert.am-ը գրում է.
Արևմուտքը ոչ անկեղծ հայտարարություններ է անում այն մասին, թե պայքարում է ահաբեկչության դեմ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, Էրդողանը հայտարարել է, թե որոշ ուժեր ցանկանում են թուլացնել Թուրքիան, սակայն իրենց նպատակին չեն հասնելու։
 
Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում հաճախակի են դարձել քուրդ զինյալների հարձակումները զորամասերի ու ոստիկանական բաժինների վրա։
 
Էրդողանը հայտարարել է, թե իր համար բավարար չէ, որ Արևմուտքը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն ահաբեկչական խմբավորում է հռչակել։
 
«Նրանց դեմ ի՞նչ պայքար եք մղում։ Նրանց գտնված վայրերում ի՞նչ գործողություններ եք իրականացնում։ Նրանց ձերբակալելու դեպքում արտաքսում կամ Թուրքիային հանձնո՞ւմ եք։ Որտեղի՞ց են գալիս նրանց գումարային հոսքերը։ Մենք այդ մասին գիտենք։ Իրենց էլ այդ մասին փաստաթղթեր հանձնեցինք, սակայն ձայն չեն հանում»,-հայտարարել է Էրդողանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել