west-isolate-russia-putinAraratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի  հետ սիրիական հակամարտության կարգավորման հարցում համագործակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, հաղորդում է RIA Novosti-ն:

«Հիմա ամենակարևորը Սիրիայում հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ջանքերի փոխհամաձայնեցումն է: Տվյալ դեպքում բավարարված ենք ջանքերի փոխհամաձայնեցմամբ: Սրա վրա են կենտրոնացած Վաշինգտոնի և Մոսկվայի աշխատանքները»,- հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Պետդեպից հայտնել էին, որ ԱՄՆ անակնկալի է եկել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել