Ladynews.am-ը գրում է.

Նորաթուխ դերասանուհի Կարա Դելևինը վերջապես խոստովանել է, թե ինչու է որոշել լքել հաջողված մոդելային կարիերան: Վերջերս աստղը հրապարակել է փոքրիկ էսսե, որտեղ պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել  «ֆեշն-Օլիմպին» հասնելու համար:

«Ժամանակ պահանջվեց, մինչև ես սկսեցի ինձ վստահ զգալ հանդիսատեսի և դիզայներների առջև: Ես քրտնաջան աշխատել եմ, որպեսզի ապացուցեմ շրջապատին, որ կարող եմ հայտնի դառնալ նույնիսկ մոդելների համար ոչ հատուկ արտաքին ունենալով»,-գրել է նա:

600x580

Դելևինը նաև պատմել է, որ շատ ճնշված է եղել, քանի որ մշտապես պետք է ապացուցեր իր պրոֆեսիոնալ պիտանելիությունը: «Այնպիսի զգացողություն ունեի, որ մշտապես պետք է ստանայի շրջապատի հավանությունը: Հանրության սիրուն արժանանալու այս մրցավազքում ես, կարծես, կորցրել էի ինձ և մոռացել, թե ինչ է նշանակում պարզապես  երջանիկ ինել»,-խոստովանել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել