Panorama.am-ը գրում է.

«Իշխանությունը կեղծիքներ անելու նպատակ երբեք չի ունեցել: Մաքուր և արդար ընտրությունները առաջին հերթին հենց իշխանության շահերից բխող երևույթ է», -այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սրագսյանը:

Նրա խոսքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ ընտրությունները անցկացվեն «էլ ավելի լավը, քան նախորդ ընտրություններն են եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել