Րաֆֆին ծանր հրետանի է հանում նախընտրական դաշտ. նա իր շտաբը ղեկավարելու համար ԱՄՆ-ից հրավիրել է Կոնգրեսի փորձագետ, Օբամայի քարոզարշավի ակտիվ մասնակից Լևոն Բաղրամյանին, ով, ի դեպ, Մարշալ Բաղրամյանի զարմիկներից է։
Բան չունեմ ասելու, Բաղրամյանը գուցեև ինչ-որ թարմ օդ մտցնի նախընտրական պայքարի մեջ, իսկ մենք ականատես կլինենք «ամեռկանսկի» նախընտրական տեխնոլոգիաների կիրառման։ Այլ հարց է, որ Րաֆֆին այդպես էլ չհասկացավ, որ էդ Made in USA ոճով ինքը մաքսիմում կարող է հավակնի «բակի բարի արտասահմանցու» ոճին, ու ինչքան ավելի ցայտուն տարբերվի նա տեղական պատկերացումներից, այնքան ավելի խորը կլինի այս ընկալումը, իսկ երբ քաղաքական գործիչը հավակնում է ժողովրդի ընտրյալ կարգավիճակին, նա պետք է ուշադիր լինի նրան, որպեսզի նա ժողովրդի մոտ ընկալվի որպես իրեն հավասար ու ՆՄԱՆ մարդ, ոչ թե օտարածին էլեմենտ։
Կից նյութն`այստեղ