Ես վտանգ եմ զգում, որ Անկարային վերջապես կհաջողվի PKK-ի դեմ պայքարը անվանել ահաբեկչության դեմ պայքար և քրդաբնակ շրջաններում իրականացնի լայնածավալ ռազմական գործողություններ: Չնայած բոլորի համար արդեն պարզ է , թե մարտի 13-ի Անկարայի պայթունը ինչ կազմակերպություն էր իրականացրել, սակայն հիմա քան երբևէ Անկարան ջանք չի խնայում, որ աշխարհին համոզի PKK-ի մասնակցությունը: Այդ պայթունի ետևում իրականում կանգնած է PKK-ի հետ կապ չունեցող իսլամական ուղղվածություն ունեցող «Ժողովուրդների եղբայրություն և ժողովրդավարություն» ահաբեկչական կառույցը, որի կազմի մեջ են ներառվում 9 այլ ահաբեկչական կառույցներ: Այս փաստը խնամքով դեռևս թաքցվում է նաև միջազգային հանրության կողմից, ինչպես նաև Ռուսաստանի կողմից: Հավանաբար սա կդառնա բանակցային հերթական թեման գերտերություների միջև: Ինքս հակված եմ նրան, որ հնարավոր է Ռուսաստանը ՝ մեղմ ասած, քրդերին քցի և Թուրքիայից ստանա այն, ինչը կոչվում է ազգային շահ: Սպասենք դեպքերի զարգացմանը, վերջին ահաբեկչությունը Անկարայում շատ բաների վրա լույս կսփռի:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/184744868572129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



