CST-01-ի հեղինակները այն համարում են աշխարհի ամենաբարակ ժամացույցը, և դա ճշմարտանման է: Ժամացույցի հաստությունը 0,8 մմ է, քաշը` 12 գրամ: Այն ճկուն մետաղից է, որին ամրացվում է E-Ink էկրանը և միկրոմարտկոցը:
Մարտկոցը լիցքավորվում է 10 րոպեում, որը ժամացույցի աշխատանքը ապահովում է 1 ամսով: Հեղինակները խոստանում են, որ մարտկոցը կդիմանա 10 հազար անգամ լիցքավորման 15 տարվա ընթացքում:
CST-01 նախագիծն արդեն հավաքել է ավելի քան 250 հազար դոլար: Կանխատեսումների համաձայն՝ մինչև միջոցների հավաքագրումը այն կներառի ավելի քան 3 մլն դոլար ներդրում:
CST-01 ժամացույցները կարժենան 170 դոլար: Kickstarter-ում կարելի է ժամացույցների սպիտակ և սև տարբերակները պատվիրել 129 դոլարով:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2013/01/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել