Ladynews.am-ը գրում է.
Եթե դուք 30 անց եք, շրջապատը համարում է, որ ժամանակն է համապատասխանել տարիքին:
Դա նշանակում է, որ այլևս ոչ մի փայլուն դիմահարդարում՝ մանուշակագույն-դեղին ստվերաներկերով, մոռացեք կիպ ջինսերի մասին, կարճ կիսաշրջազգեստ կարելի է հագնել միայն տանը՝ ամուսնու հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ և, ընդհանրապես, ժամանակն է ավելի պարկեշտ երևալ: Արդյո՞ք պետք է շրջապատի կարծիքով շարժվել, թե՞ կոտրել բոլոր կարծրատիպերը՝ դուք եք որոշում: Սակայն կան իրեր, որոնք 35 տարեկանների վրա առնվազն տարօրինակ են նայվում: Ահա դրանցից մի քանիսը:
Կարճ կիսաշրջասգեստներ
Ամեն ինչում պետք է իմանալ չափը, դրա համար գերկարճ կիսաշրջազգեստները և շորտերը, որոնցում ձեր հինգերորդ կետը բոլորի աչքի առջև է, պետք է պահել: Դրանք կարող եք կրել տանը, հողամասում կամ ծովափում:
Նեոնային գույներ
Արտառոցն այն է, որ երիտասարդ տարիքում մենք ոտքից գլուխ սև ենք հագնվում, իսկ մեծանալով՝ ավելացնում ենք աչք ծակող գույներ, օրինակ, նեոնային երանգներ ընտրում: Այս երանգները՝ բաց կանաչ, վարդագույն, դեղին, նարնջագույն և այլն, պետք է չափավոր կրել: Դրանք կարելի է օգտագործել աքսեսուարների դեպքում՝ պայուսակների, քլատչերի:
Անսովոր նախշապատկերներ
Որքան մեծանում ենք, այդքան ավելի անսպասելի տարբերակներ ենք ընտրում: Ջինսեր՝ երիցուկներով, կոշիկներ՝ վարդերով, ծաղկավոր պայուսակներ, պտավոր զգեստներ և բազում այլ նախշապատկերներ, որոնցում կարելի է խճճվել: Չգիտես ինչու, շատերը կարծում են, որ, եթե ընտրեն մեկ կերպարի համար և նեոնային գույներ, և վառ նախշապատկերներ, ապա ավելի երիտասարդ կերևան: Սակայն դա այդպես չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ