30-ամյա տղամարդը բռնաբարել է 39 տարեկան կնո՞ջը. «Փաստինֆո»Pastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բռնաբարության վերաբերյալ հերթական ահազանգն է գրանցվել մարտի 13-ին։
 
Ահազանգով Չարբախ մեկնած ոստիկանները բերման են ենթարկել երկու անձի՝ 30 տարեկան տղամարդու և 39 տարեկան մի կնոջ։  
 
Վերջինս գրավոր հաղորդում է ներկայացրել, որ այն տանը, որտեղից իրենց բերման են ենթարկել, 30 տարեկան տղամարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
 
Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել