22:29 , 14 մարտ, 2016
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բռնաբարության վերաբերյալ հերթական ահազանգն է գրանցվել մարտի 13-ին։
Ահազանգով Չարբախ մեկնած ոստիկանները բերման են ենթարկել երկու անձի՝ 30 տարեկան տղամարդու և 39 տարեկան մի կնոջ։
Վերջինս գրավոր հաղորդում է ներկայացրել, որ այն տանը, որտեղից իրենց բերման են ենթարկել, 30 տարեկան տղամարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն: