Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել մարտի 15­ից Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»­ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

«Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են: Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-­ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերի դուրսբերումը»,­հայտարարել է ՌԴ նախագահը Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել