Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ մարտի 18-ից 19-ը սպասվող ցրտահարության մասին նախազգուշացմանը, նշեց, որ ծխահարումից բացի, գյուղացին այլ բան անել չի կարող:
Նա ընդգծեց, որ եթե Հայաստանում ներդրված լիներ ցանցային համակարգը, ապա հնարավոր կլիներ առնվազն երեք աստիճանով պաշտպանել ծառերը ցրտահարությունից:
«Բայց ուզում եմ հորդորել, որ գյուղացիները խուճապի չմատնվեն, որովհետև էդպես ստույգ ասել հիմա հնարավոր չէ: Մարտի 17-ին նոր ես ստույգ կասեմ՝ լինելո՞ւ է ցրտահարություն, թե ոչ: Կարող եմ միանշանակ ասել, որ այս գիշեր ցրտահարություն չի սպասվում: Հաճախ այդ կանխատեսումները ճիշտ չեն լինում»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/14/berberian/1962012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



