Ladynews.am-ը գրում է.
Միլիոնավոր կանանց հետաքրքրում է, թե ո՞ր տարիքն է ամուսնության համար ամենանպատակահարմարը:
Պատմությունը ցույց է տալիս, որ, նախկինում 13-14 տարեկանը ամուսնության համար համարվում էր բնական: Աղջիկը, ում 17 տարին բոլորել էր և նա ամուսնացած չէր՝ համարվում էր տանը մնացած:
Մեր ժամանակներում ամուսնության համար նպատակահարմար տարիքը համարվում է 18-23 տարեկանը, սակայն միշտ չէ, որ տարիքն է գլխավոր չափանիշը:
Առաջին հերթին աղջիկը պետք է պատրաստ լինի ամուսնության և ունենա իր ընտրյալին: Իհարկե 13 տարեկանում դա չարժե անել, իսկ 18-19-ում հնարավոր է:
Ամուսնության մասին որոշում կայացնելիս անհրաժեշտ է հիշել, որ այն ոչ միայն գեղեցիկ արարողակարգ է և անձնագրում կնիք, այլ նաև մի ծով պարտականություններ: Եթե աղջիկը պատրաստ չէ դրանք իրականացնել, եթե նա համոզված չէ, որ կարող է հաղթահարել կենցաղային փորձությունը, ավելի լավ է սպասի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ