ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեությունը մշուշոտ էր դեռ նախորդ տարվանից:
Խոսակցություններ էին շրջանառվում, թե նախկին արտգործ նախարարը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել: Ճիշտ է այն ժամանակ դեռ հերքվում էին նման լուրերը, սակայն հիմա ինչպես ասում են եկել է հայտարարությունների ժամը: Լրագրողների հետ զրույցում Օսկանյանը խոստվւվանել է, որ ստեղծում է նոր կուսակցություն. «Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավական առաջ են գնացել, այս պահին ուղղակի դեռ ես պատրաստ չեմ հայտարարելու, որ ստեղծվում է կուսակցություն, բայց կլինի»:
Որքան էլ Օսկանյանը պնդի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական հարցեր չի քննարկում, ակնհայտ է, որ Օսկանյանը փորձելու է համախմբել, այսպես կոչված քոչարյանական ուժերին: Չէ որ Օսկանյանի քաղաքական տանիքը Քոչարյանն է: Ուստի հնարավոր չէ, որ կուսակցաշինության աշխատանքներում Օսկանյանը գործի միայնակ:
Մյուս կողմից էլ նկատելի չէ այն պոտենցիալը, ինչը Օսկանյանի կուսակցությանը լուրջ մրցակից կդարձնի իշխանության համար:
ՀՀ նախկին արտգործնախարարը լուրջ համախմբում չի կարող իրականացնել, քանի որ որպես գործիչ կայացած չէ: Հաճախ է թույլ տալիս բացթողումներ, նախկին հայտարարությունների հակասող դիտարկումներ է անում, և վերջապես, երբեք աչքի չի ընկել լրջությամբ և դժվար է Օսկանյանին պատկերացնել կուսակցաշինրության գործում: