Panorama.am-ը գրում է.

«Իմ կողմից ստեղծվելիք կուսակցությունը բացարձակ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ: Քոչարյանը կապ չունի, բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից»,- այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին ԲՀԿ-ական, պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հաստատել էր տարբեր խոսակցությունները իր` կուսակցություն ստեղծելու մասին:

Նա բազմիցս կրկնեց, որ ինքը խնդիր չունի ցույց տալ, թե իր ստեղծելիք կուսակցությունը կապ ունի Քոչարյանի հետ ու հավելեց.  «Ես այդպիսի խնդիր չունեմ: Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ, մեր անելիքներով ու մեր ծրագրով»:

Նրա կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը «բազմաթիվ թերություններ» ունեցել է, բայց նաև մեծ հաջողություններ էլ է ունեցել` «հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ու արտաքին քաղաքականության ֆոնին»:

Ավելին, նրա խոսքով, հասարակությունը, ժողովուրդը շատ հարցերում դրականորեն է հիշում քոչարյանական ժամանակաշրջանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել