Ինչպես տեսանք 2016 թվականը մեկնարկել է ընդամենը 0,8 տոկոս գնաճի պայմաններում, ինչն էլ արտահայտվել է հիմնականում պարենային ապրանքների դեպքում, որոնք նախորդ տարվա վերջի համեմատ թանկացել են 2 տոոկսով։
Վերը նշվածի պայմաններում անգամ 12-ամսյա հատվածում Հայաստանում ոչ միայն գնաճ չի գրանցվել, այլև տեղի է ունեցել գների նվազում։ Խոսքը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գների դրսևորած միտումների մասին է։ Մասնավորապես փետրվարին 2015թ-ի նույն ամսվա համեմատ սպառողական ապրանքների գնանկումը կազմել է 1,7 տոկոս։ Գների նվազումը շատ ավելի մեծ է եղել հատկապես պարենային ապրանքների դեպքում։ Դրանք մեկ տարի առաջվանից ցածր են գրեթե 6 տոկոսով։
Հատկանշական է, որ ԿԲ-ի կանխատեսումներով, ցածր գնաճային միջավայրը Հայաստանում կշարունակի պահպանվել նաև առաջիկա ամիսներին։ Նման պնդումների համար հիմք են տվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրի սպասումները։
Հիշյալ հանգամանքը հնարավորություն է տալիս վերջին ամիսներին մեկնարկած դրամավարկային պայմանների թուլացման շարունակականության ապահովման համար: