Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո «Տղան շան հետ» 1650-60
Ընտանիքը եկել էր ռեստորան ճաշելու: Մատուցողուհին մեծերից պատվերն ընդունելուց հետո դիմեց նրանց յոթամյա որդուն.
- Ի՞նչ եք պատվիրելու:
Տղան վախվորած նայեց ծնողներին և ասաց.
- Ես հոթ-դոգ կուզեի:
Դեռ չեր հասցրել մատուցողուհին գրի առնել պատվերը, երբ խոսակցությանը խառնվեց մայրը.
- Ոչ մի հոթ-դոգ: Նրան բիֆշտեքս բերեք կարտոֆիլի պյուրեով և գազարով:
- Մատուցողուհին անտեսեց այդ բառերը:
- Դուք հոթ-դոգը մանանեխո՞վ եք ուզում, թե՞ կետչուպով, - հարցրեց նա տղային:
- Կետչուպով:
- Մեկ րոպեից կբերեմ, - ասաց մատուցողուհին և ուղղվեց դեպի խոհանոց:
Սեղանի վրա քար լռություն տիրեց: Վերջապես տղան նայեց ներկաներին ու ասաց՝
- Գիտե՞ք ինչ: Նա մտածում է, որ ես իրական եմ:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել