Ահա աշակերտուհի Անիի արձագանքը հայոց լեզվի շտեմարանի մասին.
Տիկին Բախշյան, ես լրիվ համամիտ եմ Մուշեղի հետ, հայոց լեզվի նոր շտեմարաններն իրոք որ շատ վատն են: Ես նույնպես այս տարվա դիմորդ եմ ու շատ մտահոգված եմ:Ճիշտ է, միակ մարդը, ով կլսի մեզ, կարծում եմ` դուք եք: Եւ անկեղծ ասած, ցավալի է, քանի որ Արմեն Աշոտյանը իմ նամակին չի պատասխանում, հետաքրքիր է շտեմարանը լույս տեսնելուց առաջ հարցերը քանի անգամ են վերանայվել, էլ չեմ խոսում ՎՐԻՊԱԿՆԵՐԻ մասին, որոնք շատ-շատ են! Ուզում եմ մի օրինակ բերել շտեմարանից՝
Նշիր ստեղծագործությունների հերթականությունը՝ ըստ տողերի թվաքանակի (աճման կարգով)
(1)Վ. Տերյան «Տխրություն», (2)Ավ. Իսահակյան «Ռավեննայում», (3)Հ. Թումանյան «Կյանքս արի հրապարակ...», (4)Եղ. Չարենց «Տաղ անձնական», (5)Հ. Շիրազ «Բիբլիական», (6)Մ. Մեծարենց «Աքասիաներու շուքին տակ»
Ես չեմ հիշում, որ իմ ուսուցչուհին մեզ տանը հանձնարարած լիներ, որ սովորեինք, թե որ ստեղծագործությունը քանի տողից է կազմված:
Այնպիսի վարժություններ կան, որ ես այսօր պիտի իմ շատ վատ տեսողության հաշվին «ԶՈՒԲՐԻՏ» անեմ, երբ որ այդ նույն ժամանակը ես կարող էի ավելի կարեւոր հարցեր սովորելու վրա ծախսել: Ինչքանո՞վ են մեծ շանսերը, որ քննության հաջորդ օրը չեմ մոռանա նույն անպետք վարժությունները:
Տարիներ հետո իմ երեխային ես ի՞նչ պիտի ասեմ, ասեմ, որ մեր գրականության դասերը մաթեմատիկայի դասերից չէի՞ն տարբերվում, քանի որ մեզ ոչ այնքան ստեղծագործություններն էին հանձնարարում, որքան դրանց տողերի քանակը անգիր անելը: Ընկերներ, ինքներդ որոշեք` մի՞թե ծիծաղելի չէ!
Պարոն Աշոտյան, խնդրում եմ արձագանքեք! Աշակերտներից բացի նաեւ ծնողներն ու ուսուցիչներն էլ են դժգոհ! Ի՞նչ եք կարծում, այս ամենը հեչ մտածելու տեղիք չտվե՞ց: Խնդրում եմ, այնպես արեք, որ անցյալ տարվա 4 շտեմարաններով հանձնենք քննությունները, մտածեք այն աշակերտների մասին, ովքեր մի քանի առարկաներ են պարապում: Բա մե՞ղք չեն նրանք: Մի հիասթափեցրեք նրանց:
Հարգանքներով՝ Անի Մելիքյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել