Այս խոսեքրի հեղինակը՝ հայ հանրահայտ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն է. <Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վրա ավանդաբար մեծ է Ռուսաստանի ազդեցությունը: Ընդհանրապես, այս երկիրը սպորտը վեր է ածել գրեթե ազգային լինելիության խնդրի, որը բնորոշ է բարդույթավորված, քաղաքականության, տնտեսության ու մարդկային զարգացման ոլորտներում տապալված հանրություններին>: Մեր երկու ըմբիշները՝ երեկ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում, պարտվեցին ռուս մարզիկներին եւ ըստ մասնագետների մրցավարների կողմնապահության պատճառով:
Ռուսները Հայաստանից խլել են ամեն ինչ էներգետիկ, տնտեսական եւ քաղաքական բոլոր ռեսուրսները: Հիմա էլ թաթերը դրել են սպորտի վրա: Թեպետ էնպես չի որ սա նորություն էր: Նույնն էլ նաեւ ֆուտբոլում է: Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր վերելքի պիկում էր՝ անհասկանալի պատճառներով Եվրոպայի առաջնության խմբային փուլում պարտվեց ռուսներին եւ հետագայում մեր հավաքականը խմբային փուլը հաղթահարելու լուրջ բարդությունների առաջ կանգնեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1083094531755393?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել