Հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կոչ են անում լինել այսպես ասած հայամետ եւ քննադատում են նրանց ովքեր ռուսամետ, կամ արեւմտամետ հայացքներ ունեն: Չեմ կարծում, որ արեւմտամետները, կամ ռուսամետները, կամ ասիամետները գիշեր-ցերեկ երազում են, թե ոնց Հայաստանը նվիրաբերեն արեւմուտքին, Ռուսաստանին, կամ արեւելքին (խոսքս բնականաբար նորմալ մտածող մարդկանց մասին է): Արեւմտամետությունն ու ռուսամետությունը դրանք արժեհամակարգերի ընտրություն են: Ցանկացած պետություն՝ անկախ իր աշխարհագրական դիրքից, տարածքի չափից եւ զարգացվածության աստիճանից, ընտրում է մի արժեհամակարգ, որով ցանկանում է առաջ գնալ, որով ցանկանում է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը: Որքան ես եմ տեղյակ, ինչպես աշխարհի շատ փոքր ու մեծ պետություններ, այդպես էլ Հայաստանը չունեն սեփական արժեհամակարգը, չունեն համաշխարհային ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները ու դա բացարձակ ողբերգություն չէ: Ողբերգությունը սխալ արժեհամակարգ ընտրելն է......Հետեւաբար հայամետության մասին կոչերը մի տեսակ պոպուլիստական են հնչում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1082776671787179?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել