Էստոնիան Եվրամիության անդամ երկրներից մեկն է: Էստոնիայում ձեռք բերվող բարձարագույն կրթության դիպլոմները, ճանաչում են Եվրամիության բոլոր երկրներում: Կրթության կազմակերպման տեսանկյունից, Էստոնիան հետևում է Բոլոնիայի գործընթացին. բակալավր՝ 3 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի և դոկտորանտուրա՝ 4 տարի:
Էստոնիայի բարձրագույն ուսումնական համակարգը միավորում է՝ 6 պետական և 3 ոչ պետական բուհեր:
Երկրում գործող բուհերից գլխավորը մնում է Տարտուի համալսարանը, որն ամենամեծ պետական բուհն է և Էստոնիայի միակ դասական համալսարանը: Հիմնադրվել է 1632 թվականին: Times Higher Education – QS World University Rankings (2009) տվյալների համաձայն, Տարտուի համալսարանը դասվել է աշխարհի՝ 600 լավագույն համալսարանների թվին:
Տալինի համալսարանը, որը հիմնադրվել է 2005թ.-ին, և չնայած երիտասարադ համալսարան է, այնուամենայնիվ համարվում է երկրի ամենաարագ զարգացող համալսարանը և մասնագիտանում է սոցիալական և հումանիտար գիտություններում: Արտասահմանյան ուսանողները կարող են ուսում ստանալ՝ ոչ միայն անգլերեն, այլ նաև ռուսերենով՝ աստիճանական անցում կատարելով անգլերենի կամ էստոներենի: Համալսարանի կազմում գործում են նաև՝ Կինեմատոգրաֆիայի Բալթիական դպրոցը և մեկ ԶԼՄ:
Տալինի տեխնոլոգիական համալսարանը, հիմնադրված 1918 թ.-ին մասնագիտանում է՝ ոչ միայն տեխնիկական և ճարտարագիտական առարկաների ուսուցման մեջ, այլև առաջարկում է նաև ծրագրեր՝ գործարարության և միջազգային հարաբերությունների ոլորտներում:
Մյուս պետական բուհերն են. Էստոնիայի արվեստի ակադեմիան, Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիան և Էստոնիայի բնական գիտությունների ակադեմիան:
Էստոնիայի գորածարարության դպրոցը, որը հմնադրվել է 1988թ.-ին, հանդիսանում է Էստոնիայի առաջին՝ ոչ պետական բուհը և մասնագիտանում է գործարար կրթության ուղղությամբ: Կոմերցիա կարելի է ուսումնասիրել նաև Մայնոր բիզնես դպրոցում, մեկ այլ մասնավոր բուհում, որը նույնպես գտնվում է մայրաքաղաք Տալինում:
Էստոնիայի բուհերն այսօր առաջարկում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք իրականացվում են անգլերենով, թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում ու թե՛ դոկտորանտուրայում: Ամռանը կարելի է ընտրել մեծ թվով՝ դինամիկ զարգացող ամառային ծրագրեր, ինչպես մայրաքաղաք Տալինում, այնպես էլ Տարտու քաղաքում:
Ֆինանսկան առումով, կրթությունն ու բնակությունն Էստոնիայում հաճելիորեն կարող են զարմացնել շատերին՝ հին Եվրոպայի, Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի խորապատկերին: Եթե ուսանողը, էստոնական կառավարությունից կրթաթոշակ չի ստանում անվճար ուսուցման համար կամ հենց բուհից, ապա ուսման վարձերը տարվա կտրվածքով կազմում են՝ 1400-4000 եվրո: Արտասահմանցի ուսանողների համար բնակության ամսեկան միջին ծախսերը կազմում են՝ 300-500 եվրո:
Էստոնիայում կրթություն ստանալը, ոչինչով չի զիջում, որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է Եվրոպական միջին մակարդակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10205829963452489?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել