Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։

Այսուհետ՝ 
Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի։ 
Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ։ 
Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն։ 
«Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։ 
«Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։
Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել