Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 5,3 տոկոս, իսկ 2016թ. հունվարի համեմատ՝ 2,6 տոկոս գնանկում: 2016թ. փետրվարին հունվարի համեմատ առաջին և բարձր տեսակի հացերի գները նվազել են 4,4 տոկոսով և 3,8 տոկոսով, առաջին և բարձր տեսակի ալյուրներինը՝ 2,8 տոկոսով և 2 տոկոսով, մակարոնեղենինը, հնդկացորենինը՝ 2,3 տոկոսով, լավաշինը՝ 1,9 տոկոսով, ձավարինը՝ 1,4 տոկոսով, սիսեռինը՝ 0,7 տոկոսով, բրնձինը՝ 0,6 տոկոսով, հաճարինը՝ 0,4 տոկոսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել