10 հետաքրքիր փաստ Կամբոջայի մասին


12:53 , 14 հունվար, 2013

Հնդկաչինի ամենախորհրդավոր ու գողտրիկ անկյունը:

  1. Կամբոջայի ժողովրդին անվանում են կխմերներ: Կխմերները կազմում են երկրի բնակչության (13 մլն մարդ) 80%-ը:
  2. Ամբողջ աշխարհում այդ երկիրը ընդունված է կոչել Կամբոջայի թագավորություն կամ Կամպուչիա:
  3. Թուրքերի եւ արաբների մուտքը Կամբոջա արգելված է՝ մարդկանց վաճառքը կանխելու նպատակով:
  4. Երկրի ամենանշանավոր տեսարժան վայրը Անգկոր-Վաթ հինդուիստական տաճարն է:
  5. Կամբոջայում վաղուց վերջացել է պատերազմը, մարդիկ սովամահ չեն լինում, իսկ փողոցներում էլ զինված մարդկանց չես հանդիպի:
  6. Ֆրանսիացիները շատ են սիրում հանգստանալ Կամբոջայում: Տեղացի ժողովրդի մեծամասնությունը հիմնականում լավ տիրապետում է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին:
  7. Երկրի մայրաքաղաք Պնոմպենը հիմնադրվել է 1372թ.: Այսօր այնտեղ ապրում է մոտ 1,3 մլն մարդ:
  8. Կամբոջայում տիրապետող կրոնը բուդդիզմն է (երկրի բնակչության 95%-ը բուդդիստներ են):
  9. Համեմատած հարեւան Թաիլանդի հետ, որտեղ տուրիստների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, Կամբոջայում նրանք այնքան էլ շատ չեն. այստեղ հանգիստ է ու խաղաղ: Ի դեպ, կխմերները տանել չեն կարողանում թայցիներին եւ ընդհակառակը:
  10. Կամբոջան մշակում եւ արտահանում է մեծ քանակությամբ բրինձ: Բրնձի մշակումը ամենադժվար եւ բարձր վարձատրվող աշխատանքն է Կամբոջայում: