PuyvoKHT (1)Ditak.am-ը գրում է.

Մարտ ամսին Հայաստան կայցելի “Էկագրատա” կենտրոնի հիմնադիր, յոգայի միջազգային վարպետ Սերգեյ Միխայլովը:Մարտի 11,12,13-ին նա կանցկացնի սեմինարներ բոլոր նրանց համար ով հանդիսանում է յոգայի մարզիչ, կամ առհասարակ զբաղվում է յոգայով: Դա շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է , քանի որ յոգայի կենտրոններն Հայաստանում տարեց տարի ավելանում են, իսկ յոգայով հարկավոր է մարզվել չափազանց ճիշտ մեթոդներով, քանի որ սխալ կամ ոչ լիարժեք գիտելիքների դեպքում մարդուն կարելի է հասցնել նաև վնաս: Սերգեյ Միխայլովը սկսել է զբաղվել յոգայով 1990 թվականից, իսկ դասավանդել սկսել է 1992-ց: Նա վաստակել է Senior Intermediate2II կոչումը 2007 թվականին: Ամեն տարի, նա այցելում է Հնդկաստանի Պունա քաղաքը, ուր “Ռամանի Այենգարի” Մեմորիալ համալսարանում վերապատրաստվում և կատարելագործում է իր գիտելիքները յոգայի մասին: Զրուցում է և ավելացնում է իր փորձը յոգայի  ամենա արհեստավարժ մասնագետների հետ:Հանդիսանալով Ռուսաստանի Այենգարա յոգայի նախագահ, նա մշտապես հանդես է գալիս տարբեր սեմինարներին, որպեսզի բարձրացնի մարզիչների և զբաղվողների մասնագիտական մակարդակը և գիտելիքների բազան:Այս տարի “MY Yoga centre” կազմակերպության կողմից անցկացրած բանակցությունների շնորհիվ, նա կայցելի Հայաստանը:

Сергей-Михайлов-1

Հայաստանում գործող սրահները կամ մարզական կենտրոնները հնարավորություն կստանան ոչ միայն բարձրացնել կրթական մակարդակն ու գիտելիքները, այլ նաև շփվել լավ մարդու և մասնագետի հետ:Բացի դա , սեմինար կարող են այցելել նաև նրանք , ովքեր պարզապես մարզվում են յոգայով և ցանկանում լինել տեղեկացված մի շարք նրբությունների մասին նույնպես:Բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են յոգայի զարգացմամբ Հայաստանում, հրավիրվում են մասնակցելու այդ սեմինարներին, կարող եք զանգահարել 060 527717 տեղեկատվական հեռախոսահամարով, կամ այցելել “MY Yoga centre”. 12718074_558876960943601_5131440153843065061_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել