Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության խոշոր ճյուղերից մեկն է, ուստի դրա նկատմամբ պետական հովանավորչությունը ուղղակի անհրաժեշտություն է: Այս պատճառով վերջին տարիներին կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում գյուղացիական տնտեսությունների աջակցությանը։ Որպես արդյունք նախորդ տարի այս ոլորտում գրանցվեց բավական բարձր տնտեսական աճն է։
Տրամադրվող աջակցության ծրագրերը շարունակվելու են նաև այս տարի։ Այս շրջանակներում պլանավորվում է մատչելի գներով ինչպես սերմացուի, այնպես էլ դիզելային վառելանյութի և պարարտանյութերի մատակարարում։ Այսպիսով, կառավարությունը իր վրա է վերցնում գյուղատնտեսությանը տրամադրվող վառելանյութի, պարարտանյութերի և սերմերի գնային տարբերությունը մարելու պարտավորություն։
Սույն թվականին գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելանյութը կտրամադրվի 280 դրամով նախորդ տարվա 350-ի փոխարեն։
Հողօգտագործողները մատչելի գներով կստանան ազոտական, ֆոսֆորական, ինչպես նաև կալիումական պարարտանյութեր։ Գործադիրը կփոխատուցի ծախսերի 30-50 տոկոսը։ Փոխատուցման արդյունքում՝ ազոտական պարարտանյութի 50 կիլիոգրամանոց պարկը կարժենա 6 հազար դրամ։ Նույն քաշի ֆոսֆորական և կալիումական պարտատնյութերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն 7 հազար դրամով։