ՓԱՍՏ 1. Խորաթափանց քաղաքական գործիչ եւ իր երկրի ճակատագրով մտահոգ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող հանգիստ թողնել քաղաքական դաշտը ընտրությունների նախաշեմին (ես չեմ հավատում եւ չեմ ուզում հավատալ)՝ առանց ընտրությունների ժամանակ իր կողմից սատարվող որեւէ թեկնածուի անուն տալու կամ իր քաղաքական վարքագծով լռելյայն որեւէ թեկնածուի առաջ կանաչ լույս վառելու մտադրության:
ՓԱՍՏ 2. Հայաստանի Հանրապետության նախագահների լեգիտիմության կասկածելիության հիմնական հիմքը եղել են ապաշնորհ ընտրությունները, որոնցից հետո նախագահը կախվածության մեջ է հայտնվել քրեաօլիգարխիկ միջավայրից կամ այլ կոնյուկտուրայից, եւ կաշկանդված է եղել իր գործողություններում՝ որքան էլ ենթադրյալ դրական ու մտահոգ անձնավորություն լիներ:
ՓԱՍՏ 3. Միասնական ընդդիմադիր թեկնածուի բացակայության պայմաններում, այսօր Սերժ Սարգսյանը շանսեր ունի առանց կասկածելիության էլեմենտի լեգիտիմ նախագահ դառնալու՝ ընտրվելով:
ՀԱՐՑ. Ո՞վ է այն թեկնածուն, ում լռելյայն սատարում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ներկա քաղաքական վարքագծով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10151427034649026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել