Խոյ

Խոյերի մոտ կարող են նախագծված ծրագրերի հետ կապված կասկածներ ի հայտ գալ: Հնարավոր է, որ դրանց իրագործման համար ավելի շատ ժամանակ, ջանքեր, միջոցներ պահանջվեն, քան կարծում էիք: Կարող են բարդություններ ի հայտ գալ նրանց մոտ, ովքեր պատրաստվում են մեկնել արտասահման, հայց են ներկայացնում, քննություն են հանձնում, որակավորում են անցնում: Բացառված չէ, որ հիասթափվեք որոշ գաղափարներից, մարդկանցից, ծրագրերից:

Ցուլ

Մինչ ինչ-որ բան նախաձեռնելն արժե ուշադիր գնահատել իրավիճակը: Հնարավոր են ինչպես դրական տեղարժեր, այնպես էլ անսպասելի խոչընդոտներ, որոնց մասին չէիք էլ կասկածում: Այն, ինչ նախկինում մեծ ջանքեր էր պահանջում, այժմ կարող է իրագործվել նվազագույն ռիսկերով, սակայն կարող են փոխվել գործարքի պայմանները: Դա ավելի հավանական է, եթե համագործակցում եք հեռավոր վայրերի հետ, լինում եք արտասահմանում, զբաղվում եք փոխադրումներով:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում արմատապես վերանայել նախկին գործընկերային պարտականությունները, ինչպես նաև առանցքային չափորոշիչները, որոնցով մոտ ապագայում պետք է ընտրեք գործընկերներին: Տեղեկատվությունն անհրաժեշտ է ճշտել, պայմանավորվածությունները՝ հաստատել: Միևնույն ժամանակ, չարժե որևէ մեկ հետ կոնֆլիկտի մեջ մտնել: Այժմ կարող եք ոչ միայն հուսալի ընկեր և պաշտպան ձեռք բերել, այլև լուրջ գաղափարական հակառակորդ:

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում է ազատության հարկադիր սահմանափակում, ինչը համակարգային բնույթ կկրի և դուրս կգա այսօրվա շրջանակներից: Եթե հանգամանքները կյանքի նոր ռիթմ են պարտադրում, ժամանակն է դրանց հարմարվելու: Կարևորագույն հարցերից մեկը կարող է դառնալ առողջության պահպանությունը: Մեծ կշիռ կստանա կարգապահությունը, ռեժիմի պահպանումը: Պատասխանատվություն կարող է պահանջել կրթությունը, կենցաղը, աշխատանքը:

Առյուծ

Առյուծները կարող են իրենց կենսագրության մեջ նոր էջ բացել կամ հոգեպես պատրաստվել այդ կարևոր քայլին: Հանգստյան օրերը ցույց կտան, որ ձեր կյանքի որոշ ոլորտներ լուրջ շտկման կարիք ունեն: Դա կարող է լինել հանգստի վայրը և ծրագիրը, մասնագիտական կամ ստեղծագործական հետաքրքրությունների վեկտորը, զուգընկեր ընտրելու սկզբունքը և սիրային հարաբերությունների սցենարները, երեխաներին դաստիարակելու համակարգը:

Կույս

Կույսերը ճիշտ կանեն կողմնորոշվեն բնակության վայրի կամ պայմանների, ընտանեկան կարգավիճակի հարցում: Հստակեցում կարող են պահանջել մասնագիտական ծրագրերը, քաղաքական կամ բարոյական կողմնորոշիչները: Որոշ դեպքերում կարող է սրվել ազգայնական տեսանկյունը: Որքան մասշտաբային են ձեր ծրագրերը, այնքան շատ են չշտապելու հիմքերը: Մասնավորապես՝ չարժե շտապել քաղաքացիություն ստանալու, ամուսնանալու հարցերում:

Կշեռք

Կշեռքների ծրագրերն ավելի պարզ ուրվագծեր են ստանում, սակայն շատ բան դեռ արժե մտածել, քննարկել, պարզել: Օգտակար գաղափարը մշակման կարիք կունենա: Լավ է անցնել անհրաժեշտ մարդկանց, տեղեկատվական աղբյուրների որոնման, ծավալուն տեքստի խմբագրման: Արժե այցելել գրադարան, արխիվ, հանդիպել հին ծանոթների հետ: Ակտուալ են ճանապարհորդությունների, կրթության, իրավաբանական պրակտիկայի հետ կապված գործերը:

Կարիճ

Կարիճների տեսադաշտում ավելի հաճախ կսկսեն հայտնվել կրթության, ճանապարհորդությունների, աշխարհայացքի ընդլայնման հետ կապված հարցերը: Հատուկ ուշադրության կարժանանա նյութական և այլ ռեսուրսների ոլորտը: Արժե համակարգել այն, ինչ այժմ ունեք, և մտածել նոր հնարավորությունների մասին: Գիտելիքների համալրումը և հավելյալ ուղիների բացումը կարող է պահանջել ֆինանսական ներդրումներ, հաշիվների բացում, արժեքների փոխարինում:

Աղեղնավոր

Ժամանակն է, որ Աղեղնավորները սովորեն ինքնակարգապահության, ավելի հասուն հայացքով նայեն իրենց, մարդկանց, կյանքին: Ձեզ սպասվում են համակարգային երկարաժամկետ սահմանափակումներ՝ թելադրված կարգավիճակով, տարիքով, պաշտոնով, մասնագիտությամբ, ծագումով, առողջության վիճակով: Արժե ավելի շատ գնահատել ժամանակը, օրինակ՝ հենց հիմա սկսել նպատակաուղղված կատարելագործվել ձեզ հետաքրքրող ոլորտում:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են հավելյալ առիթ ունենալ օտար մշակույթով հետաքրքրվելու և աշխարհայացքն ընդլայնելու: Հնարավոր է, որ դա պայմանավորված լինի ձեր մասնագիտությամբ, հարգարժան մարդու ազդեցությամբ: Բացառված չէ, որ հետագայում դա պատճառ դառնա համոզմունքները վերանայելու, նոր կրթություն ստանալու, մասնագիտությունը կամ բնակավայրը փոխելու համար: Արժե հաշվի առնել դեպքերի նման շրջադարձի ոչ միայն հաճելի, այլև բարդ կողմերը:

Ջրհոս

Ջրհոսները կարող են համարձակորեն կիրառել վերջին տարիներին ստացած փորձը: Հղկված անձնական արժեքները ձեզ պետք կգան ամենազանազան իրադարձություններում: Դուք հակված եք իրատեսական ծրագրեր կազմելու, շրջապատող մարդկանց և սեփական հեռանկարները սթափ գնահատելու: Սակայն պատրանքների դեմ պայքարը ձեզ համար դեռ արդիական է: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել համախոհների ընտրության հարցում:

Ձկներ

Ձկները կյանքի պատասխանատու շրջան են մտնում: Հոտառությունը ձեզ կհուշի, որ շատ դեպքեր հենց այնպես չեն պատահում: Աստղերը խորհուրդ են տալիս ձեր ծրագրերը և հույսերը համապատասխանեցնել իրականությանը, որպեսզի փակուղում չհայտնվեք: Չարժե ամբողջությամբ վստահել ուրիշների իմաստնությանը և արհամարհել սեփական ինտուիցայի հուշումները: Հնարավոր է, որ կարիք ունենաք ոչ միայն գործնական օժանդակության, այլև հոգևոր ղեկավարության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել