«Եվրոպայի խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայամ, պետությունն էլ մեկ կալանավորի վրա ծախսում է օրական համարյա տասը եվրո։
«ՉԻ» - Հասկանալի է, որ այդ տասը եվրոն միայն կալանավորների վրա չի ծախսվում՝ դրանով նաևւ շենքերն են պահպանվում, հսկիչների աշխատավարձերն են վճարվում եւ այլն։ Բայց ոնց էլ հաշվում ենք՝ էլի այդ գումարի մոտ կեսը պետաթյունը նախատեսում է ծախսել կալանավորների սննդի ու հագուստի վրա։ Իսկ դա արդեն օրական 5 եվրո է, կամ՝ ամսական մոտ 80 հազար դրամ։ Այլ կերպ ասած՝ պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին։ Դեռ չհաշված, որ կալանավորները կոմունալ ծախսեր չեն անում։
Չէ, մենք հասկանում ենք, որ իրականում այդ գումարներն այլ գրպաններ են մտնում։ Բայց փաստը մնում է փաստ՝ եթե ամեն ինչ օրենքով լինի, պետության տված թոշակով տարեցները կալանավորներից երկու անգամ ավելի վատ կապրեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։