Գվիդո Ռենի «Հիսուսի թլպատումը» 1635-1640
Ամուսինն ու կինը միասին ապրում էին 30 տարի: Ամուսնական կյանքի 30-ամյակի տարեդարձի օրը կինը, սովորականի համաձայն, մի բլիթ թխեց՝ նա թխում էր ամեն օր, դա ավանդույթ էր: Նախաճաշին նա երկարությամբ կտրում էր այդ բլիթը, կարագ քսում երկու մասերի վրա, և ըստ սովորույթի՝ վերևի մասը տալիս ամուսնուն, սակայն, այս անգամ, կես ճանապարհին նրա ձեռքը կանգ առավ…
Նա մտածեց. «Մեր 30-ամյակի օրը ես ուզում եմ ինքս ուտել բլիթի այդ կարմրաթուշ մասը: Ես դրա մասին երազել եմ 30 տարի շարունակ: Վերջիվերջո ես 30 տարի օրինակելի կին եմ եղել, նրա համար օրինակելի որդիներ եմ մեծացրել, եղել եմ հավատարիմ նրան և լավ սիրուհի նրա համար, լուռ վարել եմ աբողջ տնտեսությունը, որքան ուժ ու առողջություն եմ ներդրել մեր ընտանիքի կայացման գործում»:
Ընդունելով այդ որոշումը՝ նա մատուցեց բլիթի ներքևի մասը ամուսնուն: Նրա ձեռքը դողում էր՝ նա խախտում էր 30-ամյա ավանդույթը: Իսկ ամուսինը վերցնելով իր հասանելիք բլիթի մասը՝ բացականչեց.
— Ինչ անգնահատելի նվեր արեցիր ինձ այսօր, սիրելիս: 30 տարի շարունակ ես չէի ուտում իմ սիրած բլիթի ներքևի մասը, որովհետև համարում էի, որ այն իրավմամբ քեզ պետք է պատկանի:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից