«Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը, պարզվում է, հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից և օգտվում է այն մեքենայից, «որն ի պաշտոնե հատկացված է նախարարին»։ Երիտհանրապետականներին էլ սա դուր չի եկել, ու նրանք Լևոն Մկրտչյանի քայլը գնահատել են որպես չստացված PR։
«ՉԻ» - Լևոն Մկրտչյանն, իհարկե, սիրուն բան չի արել, որ անուղղակիորեն իր նախորդին մեղադրել է անհարկի շռայլության մեջ։ Իբր «տես՝ ինձ օրենքով ինչ հասնում է, այն էլ օգտագործում եմ»։ Բայց որքանով տեղյակ ենք՝ «օրենքով նախարարական պորտֆելները տրվում են այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքներով վայելում են ժողովրդի վստահությունը. մինչդեռ Դաշնակցության դեպքում նման «միջադեպ» տեղի չի ունեցել։ Եվ ընդհանրապես՝ Լևոն Մկրտչյանի «վեհանձն արարքն» ինչ-որ իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե նա աճուրդով վաճառեր խնդրո առարկա մեքենան և այդ գումարով, ասենք, օգներ որևէ աղքատ դպրոցի։ Բայց նա այդ մեքենան թողել է նախարարության «տրամադրության տակ»։ Այնպես որ՝ իսկապես սիրուն բան չստացվեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։