ԱՍԱԼԱ–ի մասին Արա Ասլանյանի բացած քննարկման ընձեռնած առիթից օգտվելով, իմ վերաբերմունը շարադրեմ. ըստ իս, ինքն իրենով ահաբեկչական մեթոդները վատն էին, բայց մինչ պետության կազմավորվելը այլ մեթոդ մենք չունեինք։ Պետություն ունենալու պահին ցանկացած ազգ պիտի վերջ դնի ահաբեկչությունն ընդունելուն, իսկ ահաբեկչությամբ զբաղվող անձինք դառնան կամ շարքային քաղաքացի, կամ անցնեն աշխատանքի բանակում, ԱԱԾ–ում ու այլ ուժային կառույցներում։ Պաղեստինում, օրինակ, կար ԽԱԳԱՆԱ հրեական ահաբեկչական խումբ, որն Իսրայելի կազմավորումից հետո դառավ բանակի ու մոսադի ձևավորման կորիզը։
Մեր մոտ տեղի ունեցավ հենց այն, ինչի մասին ես ասում եմ՝ ԱՍԱԼԱ այսօր գոյություն չունի, նրա անդամները անկախությոն հռչակումից հետո եկան Արցախի հողի համար կռվելու, միգուցե՝ ծառայում են մինչ այժմ, և այլն։ Ու եթե Եթե այսօր որևէ մեկը փորձի կրկնի այն, ինչ անում էր ԱՍԱԼԱ–ն, թեկուզ լավագույն դրդապատճառներից ելնելով, ես կհամարեմ նրան ամենաքիչը՝ վնասաբեր տարր։ Պետության կազմավորման պահից ի վեր հենց նրան պիտի պատկանի ազգային հարցեր լուծելու մենաշնորհը։
Իսկ մնացած այլ տիպի ահաբեկչությունները՝ լինի դա իսլամական կարգի հաստատում, գումար աշխատելու նկրտում թե ինչ, պիտի ենթարկվեն ոչնչացման։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/588074031219122
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել