Հետաքրքիր էր իմանալ,որ ընտրական օրենսգրքի նախագծում տեղ է գտել նաև ընտրատեղամասերում դիտորդների և լրագրողների ութ հոգուց ավելի չլինելու դրույթը: Կարելի է մտածել, որ անցած ողջ ժամանակաշրջանում տեղամասերում շնչահեղձությունները եղել է խիստ հատկանշական, եթե իրահկե հաշվի չառնենք նույն բառի փոխաբերական իմաստը, «շնչահեղձություն» ձևական յուրային-իշխանական դիտորդների և սուտ, կամակատար լրատվականների ներկայացուցիչների առատությունից, շիլաշփոթի գոյությունից: Ու ընդհանրապես հետաքրքիր է, այդ ինչ՞ դրդապատճառներ են ի հայտ եկել, որի մասին այդպես էլ որևէ մեկը տեղյակ չի եղել, համենայնդեպս նման բողոքի և այլնի մասին չկա և չ եղել ոչ մի տեղեկություն: Կամ գոցե եղել է և մեծահոգաբար հասարակությունից այն թաքցվե՞լ է: Ինչևէ: Եթե քննարկումների , առարկությունների , և ի վերջո հնարավոր փոխզիջումների արդյունքում հանկարծ նույն այդ անտրամաբանական «ութ» թիվը դառնա ասենք թեկուզ «տասնութ», «քսանութ» և այլն, բայց լինի սահմանափակում, միևնույն է, ստիպված եմ մտածել, որ դա հատուկ արված է իշխանությունների համար անցանկալի դիտորդների և լրագրողների մուտքի համար արհեստական դժվարություններ, խոչընդոտներ ստեղծելու, ընդհուպ մեծաքանակ «յուրայինների» ընտրատեղամաս ներմուծման միջոցով անուղղակի արգելելու «ոչ յուրայինների» ներկայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: