Բազմաթիվ ընկերություններում արտադրական գործընթացը իրականացվում է տարբեր ռոբոտների շնորհիվ, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվում են աշխատատեղերը:
Ժամանակին տարածված էր այն կարծիքը, թե ապագայում մեզ սպասում է անհոգ և դրախտային կյանք, և որ մենք կարող ենք զգալիորեն կրճատել մեր աշխատանքային ժամերը՝ թողնելով «տաժանակիր» աշխատանքը ռոբոտներին: Էյֆորիայի մեջ ընկնելով, հավանաբար մոռացել էին նշել, որ արտադրողի համար էական չէ, թե ով կարտադրի իր պրոդուկտը. կարևորը լինի անխափան, հնարավորինս կազմակերպված և մատչելի: Բնական է, որ առավելություն կտրվի ավտոմատացմանը:
Ամերիկացի մասնագետները պնդում են որ ռոբոտների արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է հանգեցնել մասսայական գործազրկության և տնտեսության ապակայունացմանը:
Citibank-ի և Օքսֆորդի համալսարանի համատեղ հաշվետվության մեջ ներկայացվում է թե ինչպես կարող է ավտոմատացման բարձրացումը հանգեցնել սոցիալական մեծ անհավասարության: Հրապարակված հաշվետվության մեջ կարևոր է առանձնացնել այս հատվածը «Եթե մեքենաները ունակ են մարդու փոխարեն կատարել գրեթե ամբողջ աշխատանքը, ապա ինչո՞վ է զբաղվելու հենց մարդը»
Տեխասի Րաիսա համալսարանի համակարգչային գիտության պրոֆեսոր ՝ Մոշե Վարդիի համոզմունքով արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է բացասական ազդել մարդկության վրա:
Համաշխարհային տնտեսական գիտաժողովի ընթացքում Վարդիի դիրքորոշումը վերահաստատվեց: Մասնավորապես նշվում է, որ ռոբոտների ավելացումը կարող է հանգեցնել ավելի քան հինգ միլիոն աշխատատեղի փակման մոտ տասնհինգ զարգացող և զարգացած երկրներում: Սպասվում է, որ այդ ցուցանիշը կգրանցվի մինչև 2020 թվականը:
Այս պահին ավտոմատացումը սպառնում է Մեծ Բրիտանիայի 35 և ԱՄՆ-ի 47 տոկոս աշխատատեղերին: Չինաստանում այդ վտանգը հասնում է 77%-ի:
Հանուն արդարության պետք է արձանագրել, որ ավտոմատացումը սպառնում է արտադրության և սպասարկման աշխատողներին:
Այժմ նկատվում է նոր աշխատատեղերի նվազման տենդենց: Ջեֆրի Լինի հետազոտությունը ցույց տալիս, որ համակարգչային հեղափոխությունից սկսած, 80-ական թվականներին ԱՄՆ-ի աշխատողների մոտ 8,2%-ը անցավ նոր աշխատանքի: 90-ականներին այդ ցուցանիշը նվազեց 4,4%-ով:
Փաստացի մոտ ապագայում աշխատաշուկայի «խաղից դուրս» են հայտնվելու միցին և միջինից ցածր որակավորման աշխատողները: