Բազմիցս տարբեր հարթակներից խոսվում է տնտեսության տարբեր ճյուղերում կանանց ներգրավվածության բարձրացման և կայունացման մասին: Ահա այս տարի, կանանց միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունենալու հայ կին ֆերմերների պարգևատրության արարողությունը:
Վերը նշված միջոցառումը կրելու է «Գյուղմթերքի կին հերոս 2016» ազգային մրցանակաբաշխությունը անվանումը: Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 40 կին ֆերմերներ, ովքեր ներկայացնելու են իրենց արտադրանքը:
Հարկ է նշել նաև, որ միջոցառմանը կհյուրընկալվեն ավելի քան 100 այցելուներ, որոնք կարող են մասնակցել նաև ավանդական խոհանոցի ուտեստների համտեսմանը` պատրաստված Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիապես մաքուր, համեղ ու առողջարար մթերքից:
Նամանտիպ միջոցառումնրը կարող են ոգևորել կին ֆերմերներին և խթանել գյուղոլորտում նրանց ներգրավվածությունը: Կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումները պետք է լինեն շարունակական և վարակիչ նաև մյուս ոլորտների համար: