
Armlur.am-ը գրում է․
Ընտրական օրենսգրքի նախագիծը Կառավարության նիստում հաստատվեց: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման եւ ամփոփման փուլերում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց. «Այս ընտրական մոդելը հնարավորություն է ընձեռում ժամանակի ընթացքում տարածքներում եւս ձեւավորել ուժեղ կուսակցական ներկայացվածություն, ինչը շատ կարեւոր է երկրի պատշաճ կառավարման համար»:
«Ժողովուրդ»-ը նոր ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված մի քանի հարց է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանին:
-Պարո՛ն Նիկոյան, նախօրեին հրապարակվեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Խոսվում է ռեյտինգային քվեարկության մասին: Ռեյտինգային պատգամավոր ասելով ի՞նչ կարող ենք հասկանալ, եւ ինչպե՞ս է կատարվելու նրա ընտրությունը։
-Ռեյտինգայինը հետեւյալն է. որեւէ կուսակցություն որեւէ տարածաշրջանում հանդես է գալիս ոչ թե իր անունով, այլ իր անդամներով: Այսինքն՝ քաղաքացին գնում է քվեարկության եւ այնտեղ որեւիցե կուսակցության ինքը քվեարկելու է հանձինս այդ կուսակցության անդամների: Եվ որպեսզի որեւէ կուսակցության քվեարկի, նախ պետք է ընտրի այդ կուսակցության քվեաթերթիկը, նոր միայն քվեարկի: Եւ եթե նախկինում որեւէ կուսակցություն մի ընտրատարածքում մեկ թեկնածուի առաջադրելու իրավունք ուներ, հիմա ցանկացած կուսակցություն, ցանկացած ընտրատարածքում կարող է առաջադրել բազմաթիվ` 15-20 անդամների: Նաեւ կուսակցության անդամների մեջ կարող է գնալ մրցակցություն, թե ընտրողներն ում են ավելի շատ ձայն տալիս… Սա է ռեյտինգայինը:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/128822
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



