Երբ մամուլում առաջին անգամ կարդացի, թե պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մեծ բնակարանում սպառում է ընդամենը 50.000 դրամի գազ, առաջինը, որ մտածեցի, այն էր, որ ակնհայտ է ջեռուցման համար օգտագործվում է այլ վառելիք: Զարմացա, թե ինչու չկա Մարտուն Գրիգորյանի արձագանքն այս ամենին հենց նույն հոդվածում:
Գյումրիում եմ, երեկ Ցայգ TV-ով տեսա Մարտուն Գրիգորյանի հարցազրույցը, պարզվեց, որ իսկապես ջեռուցումն իրականացնում է այլ միջոցով, հոսանքով: Ավանդական դարձած հարցս. հարգելի ԶԼՄ, եթե չունես հիվանդ նպատակ, ապա ինչու չես հարգում ընթերցողիդ, ինչի գրելուցդ առաջ թիրախիդ մեկնաբանությունը չհարցրեցիր: Մարտուն Գրիգորյանը պնդում է, որ պատվեր է: Ցավոք փաստերը դա են հաստատում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել